Կարևոր իրադարձություններ

Բիզնես սկսելու առումով ՀՀ-ն աշխարհում լավագույն երկրների շարքում է

28 Հոկտեմբեր, 2015 18:10
Բիզնես սկսելու առումով ՀՀ-ն աշխարհում լավագույն երկրների շարքում է

Այսօր հրապարակվել է Համաշխարհային բանկի Doing Business 2016. «Կանոնակարգիչ դաշտի որակի ու նպատակային արդյունավետության գնահատում զեկույցը», որի համաձայն տարածաշրջանի 25 երկրներից 23-ում արձանագրվել է 58 բարեփոխում: Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակից այս կապակցությամբ հայտնում են, որ նախորդ տարվա զեկույցի արդյունքների համեմատ Հայաստանն այս տարի իր ամենաբարձր ցուցանիշից 2 միավորով առաջացել է: ՀԲ Երևանի գրասենյակի հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է. «Հայաստանը հեշտացրել է շինարարական թույլտվությունների հետ կապված գործընթացը: Մասնավորապես, ցածր ռիսկային նախագծերի համար չեն կիրառվում անկախ փորձագետի կողմից ճարտարապետական նախագծի հաստատման և շինարարության նկատմամբ տեխնիկական վերահսկողության պահանջները: Բացի այդ, Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու հետ մեկտեղ երկիրը կրճատել է Ռուսաստանյան Դաշնության հետ առևտրի հետ կապված փաստաթղթային ու սահմանայինն ընթացակարգերի ժամանակն ու ծախսերը: Եվ, իհարկե պետք է նշել, որ նոր օրենքի համաձայն, որով գործով դատավորների նշանակումը կատարվում է պատահականության սկզբունքով ու ամբողջովին ավտոմատացված համակարգի միջոցով, դյուրացվել է պայմանագրերի կիրարկման հարցը երկրի բոլոր դատարաններում: Հայաստանը աշխարհում 26 այլ տնտեսությունների շարքում այն երկրներից է, որը իրականացրել է երեք կամ ավելի բարեփոխումներ, այդպես են վարվել աշխարհի տնտեսությունների միայն 14 տոկոսը: Նախորդ տարվա զեկույցի արդյունքների համեմատ Հայաստանը այս տարի ամենաբարձր ցուցանիշից իր հեռավորությամբ 2 միավորով առաջացել է: Համեմատության համար նշենք, որ ԵԿԱ տարածաշրջանի երկրների համար այդ ցուցանիշը միջինում 1-ից ցածր է եղել: Մասնավորապես բարելավումներ են արձանագրվել հետևյալ ուղղություններով՝ -Բարեփոխումները սահմանային առևտրի ուղղությամբ. Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու արդյունքում Հայաստանը կրճատել է Ռուսաստանի Դաշնության հետ առևտրի փաստաթղթային ու սահմանային ընթացակարգերի ժամանակն ու ծախսերը: Արդյունքում ներկրման համար պահանջվող ժամանակը 50 ժամից նվազել է՝ մոտավորապես կազմելով 3 ժամ: Այս ցուցիչով երկիրը 58-րդ հորիզոնականից հայտնվել է 29-րդում: -Բարեփոխումները պայմանագրերի կիրարկման ուղղությամբ. նոր օրենքի համաձայն, որով գործող դատավորների նշանակումը կատարվում է պատահականության սկզբունքով ու ամբողջովին ավտոմատացված համակարգի միջոցով, դյուրացվել է պայմանագրերի կիրարկման հարցը Հայաստանի բոլոր դատարաններում: -Բիզնես սկսելու առումով Հայաստանը աշխարհում լավագույն երկրների շարքում է (189 տնտեսությունների շարքում զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը), իսկ սեփականության գրանցման տեսանկյունից գտնվում է 14-րդ հորիզոնականում: Երևանում բիզնես սկսելու համար գործարարից պահանջվում է 3 օր: Սա Դանիայի ցուցանիշի հետ համադրելի արդյունք է: Ի տարբերություն աշխարհում միջինում սեփականության գրանցման համար պահանջվող 48 օրվա, Հայաստանում այդ ցուցանիշը կազմում է 7 օր»։

 

Լրահոս

Դիտել ավելին