Գիրք գրքերի մեջ, մուսա, տան տիրուհի, օջախի պահապան, մայր, քույր, տիեզերքի չբացահայտված գաղտնիք՝ այս ամենը կնոջ մասին է: Երբեմն տղամարդկանց թվում է, թե կանցնանց մասին ամեն ինչ գիտեն: Սակայն, մեկ րոպե հետո այդ կարծիքը հօդս է ցնդում:
Աշխույժ կամ տխուր, հանդարտ կամ արկածային, լուռ կամ ծայրահեղ աստիճանի շատախոս՝ այսքան տարբեր և անկանխատեսելի կանայք մեր կյանքն ու աշխարհը դարձնում են ավելի գեղեցիկ և իմաստալից: Առաջինը, միայն նրանք կարող են զարդարել և գեղեցկացնել շրջապատը: Եվ երկրորդը՝ առանց կանանց տղամարդիկ աճելու և զարգանալու ձգտում չեն ունենա: