Կարևոր իրադարձություններ

Շիրակի մարզի 4 գյուղական համայնքներ տուգանվել են կես միլիոն դրամով

28 Հոկտեմբեր, 2015 17:48
Շիրակի մարզի 4 գյուղական համայնքներ տուգանվել են կես միլիոն դրամով

«Շիրակի մարզի Առափի, Պեմզաշեն, Թորոս գյուղ և Արևշատ համայնքները տուգանվել են ընդհանուր առմամբ կես միլիոն դրամով, առաջին երկու համայնքը՝ 150 հազարական դրամով, վերջին երկուսը` 100 հազարական դրամով,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Շիրակի մարզպետարանի Հողօգտագործման և հողաշինության բաժնի պետ Զորիկ Խաչատրյանը` հավելելով, որ տուգանողը եղել է ՀՀ Կադաստրի պետական կոմիտեի գեոդեզիայի և հողերի վերահսկողության պետական տեսչությունը:

«Շիրակի մարզի 22 համայնքներում իրականացվել են պլանային ստուգումներ, որոնցից 9-ում հայտնաբերվել են խախտումներ, իսկ նշածս չորսում էլ արդեն տուգանքներ են նշանակվել: Հիմնական պատճառը հողերի ոչ նպատակային օգտագործման հետ է կապված»,- նշում է Զ.Խաչատրյանը:

Պեմզաշեն համայնքը, օրինակ, տուգանվել է, քարհատների մեղքով: Բանն այն է, որ 2012 թ. ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը նոր լեռնահատկացման ակտ է տրամադրել: Նոր լեռնազանգվածը շահագործվել է, սակայն տարածքի սահմանը խախտվել է, և հանքի շխատողները մտել են նաև գյուղատնտեսական նշանակության հողատարածք:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում 

 

Լրահոս

Դիտել ավելին