Կարևոր իրադարձություններ

Արփինե Հովհաննիսյանը՝ ցմահ դատապարտվածների մասին

28 Հոկտեմբեր, 2015 17:45
Արփինե Հովհաննիսյանը՝ ցմահ դատապարտվածների մասին
Ցմահ ազատազրկվածների մեծ մասն օրինական դատավճիռներով ցմահ ազատազրկված են առանձնապես ծանր հանցագործությունների համար: Այսօր ԱԺ-ում պատասխանելով ցմահ ազատազրկված դատապարտյալների պահանջների վերաբերյալ ԱԺ պատգամավորների հարցերին՝ ասաց Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:
 
Նա նաև չցանկացավ որևէ մեկնաբանություն անել՝ նշելով, որ դա դատարանի իրավասությունն է՝ յուրաքանչյուր առանձին դեպքով առանձին որոշում կայացնելու:
 
Նախարարը նաև հիշեցրեց, որ Արմավիրում կառուցված նոր ՔԿՀ-ն նախատեսված է նաև ծանր ու առանձնապես ծանր հանցագործությունների համար դատապարտված անձանց համար, որի գործարկումից հետո, նրա խոսքով, վիճակը բավական կբարելավվի:
 
Իսկ մամուլում տարածված լուրերն այն մասին, որ ցմահ ազատազրկված անձանց նկատմամբ բռնություն է կիրառվել, Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց, որ դեպքի առիթով նշանակված է ծառայողական քննություն, որի ավարտին պարզ կդառնա ողջ եղելությունը, իսկ մինչ այդ բոլոր լուրերը նա «ապատեղեկատվություն» որակեց:
 

Լրահոս

Դիտել ավելին