Կարևոր իրադարձություններ

Նախագահի կողմից դրված հանձնարարականը բնապահպանության նախարարությունը կարողացավ լիարժեք իրականացնել

28 Հոկտեմբեր, 2015 17:41
Նախագահի կողմից դրված հանձնարարականը բնապահպանության նախարարությունը կարողացավ լիարժեք իրականացնել

Հաշվի առնելով, որ ՀՀ բնակչության ուշադրության կետնրոնում է գտնվում արարատյան դաշտերի ընդերքային ջրերի պաշարների օգտագործման հարցը և բնապահպանության նախարարին հանձնանարություն էր տրվել արարատյան ջրավազանային տարածքում գոյություն ունեցող ջրօգտագործման թույլտվություններում կատարել ջրի օգտագործման ծավալների և ռեժիմների սահմանափակումներ և չափավորումներ»,- Աժ-ում հարց ու պատասխանի ժամանակ նկատեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Մկրտչյանը և հետաքրքրվեց, թե Արմավիրի և Արարատի մարզում 2012-15թթ ինչ միջոցառումներ են իրականացվել ապօրինի ջրօգտագործման կանխմանև խնայված ջրաքանակի վերաբերյալ, ինչպես նաև, թե ինչ քաղաքականություն է որդեգրել կառավարությունն այս ոլորտում: «Հարցը բաժանել ենք երկու մասին: 2013թ.-ին ՀՀ նախագահի կողմից եղավ հստակ հանձնարարական նախարարությանը, որ կանոնակարգվի արարատյան դաշտավայրում ինքնաշատրվանող հորերից հոսող ջրերի խնդիրը և հստակ ներկայացնել առաջարկություններ: խնդիրը բաժանեցինք երկու մասին: Իրականացրեցինք մոնիթորինգի աշխատանքներ, որպեսզի հստակ տեսնենք ` ինչ քանակների հորերի հետ գործ ունենք և դրանցից ինչքանն են ապօրինի: Ըստ դրա որոշում կայացվեց, թե համապատասխան ջուրը, որն օգտագործվում է, դրա դիմաց ձկնային տնտեսություններն ինչքանով կարող են արդյունավետ աշխատել: Նշեմ, որ առաջին փուլի աշխատանքների ժամանակ մենք լուծարեցինք 47 հոր և փականային ռեժիմի բերեցինք 195 հոր: երկրորդ փուլի աշխատանքների ժամանակ, քանի որ երկրում կար սակավաջրություն, կառավարությունում ընդունվեց որոշում, որը մեզ հիմք տվեց, որպեսզի մենք ետ կանչենք նախկինում տրված ջրային թույլտվությունները: Հստակ խնդիր առաջացավ, որ այդ ՋԹ-ների մեջ մենք խնայողություններ անենք և փորձեցինք բանակցել ձկնային տնտեսությունների ներկայացուցիչների հետ : Բոլոր այն տնտեսություններում, որտեղ շատ ջուր էին օգտագործում և քիչ ձուկ էին արտադրում, համապատասխան միջոցներ ձեռնարկեցինք, որպեսզի համապատասխան քանակի ջրի օգտագործման դեպքում համապատասխան քանակի ձուկ պետք է արտադրվի: Կարողացանք յաստեղ ևս խնայողություններ անել: Տարեկան կտրվածքով 1, 380 մլդ խորհանարդ ջուր խնայողություն ենք արել: Այս աշխատանքը տվեց իր դրական արդյունքը: Կարող ենք վստահաբար արձանագրել, որ ՀՀ նախագահի կողմից դրված հանձնարարականը բնապահպանության նախարարությունը կարողացավ լիարժեք իրականացնել: Մենք կարող ենք դա փաստերով ներկայացնել»,-պատասխանեց ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին