Կարևոր իրադարձություններ

Հովիկ Աբրահամյանի հետ փայլուն հարաբերություններ ունեմ. Շարմազանովը «մեկուսացված» չէ (տեսանյութ)

28 Հոկտեմբեր, 2015 16:39
Հովիկ Աբրահամյանի հետ փայլուն հարաբերություններ ունեմ. Շարմազանովը «մեկուսացված» չէ (տեսանյութ)

Այսօր խորհրդարանում ԱԺ ՀՀԿ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին վստահեցրեց, որ ինքը ընդգրկված է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «ԱՅՈ»-ի շտաբում:

«Ես ընդգրկված եմ շտաբում, հարգելի պաշտճառով, շտաբի առաջին նիստին չեմ մասնակցել: Ընդգրկված եմ շտաբի աշխատանքներին ողջ լիազորություններով, ես թիմի անդամ եմ և չէի կարող ընդգրկված չլինել»,-ասաց Շարմազանովը:

Shabat.am-ը սահմանադրական փոփոխությունների և վարչապետի հետ ունեցած նրա հարաբերությունների մասին մի քանի հարց ուղղեց ՀՀԿ խոսնակին:

-Պրն. Շարմազանով, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «այո»-ի շտաբից Ձեր «մեկուսացումը» կապվում է վարչապետի հետ ունեցած Ձեր վատ հարաբերությունների հետ: Ինչպիսի հարաբերություններ ունեք Դուք ու վարչապետը:

-Փայլուն: Հովիկ Աբրահամյանի հետ փայլուն հարաբերություններ ունեմ: Եվ ունեմ փայլուն հարաբերություններ իմ բոլոր գործընկերների հետ: Ես իմ բնույթովկոնֆլիկտային մարդ չեմ: Ես իմ բնույթով ավելի շատ համերաշխություն և կամուրջներ կառուցող անձնավորություն եմ, առավելևս ես թիմային խաղացող եմ և անհնար է իմ քաղաքական գործընկերների հետ ունենամ վատ հարաբերություն: Վարչապետի հետ և՛  աշխատանքային, և՛մարդկային շատ ջերմ հարաբերություններ ունեմ:

 -Ըստ Ձեզ, ՀՀԿ-ին կհաջողվի՞  համոզել ժողովրդին «այո» ասել սահմանադրական փոփոխություններին:

-Ամեն ինչ որոշելու է ՀՀ քաղաքացին: Խնդիրը դրված չէ ամեն ձևով, գնով…Խնդիրը դրված է առաջինը իրականացրել ժողովրդավարական չափանիշներին համապատասխան քարոզչություն, իրականացրել միջքազգային և ժողովրդավարական չափանիշներին համապատասխան հանրաքվե և երկրորդը՝ օրենքով սահմանված կարգով ժողովրդի հետ հանդիխումների արդյունքում ժողովրդին ներկայացնել այս նոր բարեփոխված սահմանադրության առավելությունները: Ինչպես մեր «ՈՉ»-ի գործընկերները կներկայացնեն թերությունները, մենք էլ կներկայացնենք առավելությունները: Իսկ դեկտեմբերի 6-ին ամեն ինչ որոշելու ՀՀ քաղաքացին, ինչպես քաղաքացին որոշի, այնպես էլ կլինի:

 -Այսինքն եթե քաղաքացիները որոշեն տապալել հանրաքվեն, չե՞ք բացառում, որ հանրաքվեն կտապալվի:

 -Ասացի, դեկտեմբերի 6-ին ամեն ինչ կորոշի Հանրապետության քաղաքացին, բայց իմ կարծիքն այնպիսին է, որ իմ հանդիխումները, մեր քննարկումները ցույց են տալիս և իմ համոզմունքն է, որ այս սահմանադրական բարեփոխումների նորացված փաստաթուղթն անհամեմատ ավելի ժողովրդավար է, քան գործողը: Անհամամետատ ավելի մեծ սանհամամետատ ավելի է հավասարակշռում իշխանությունների տարանջատման սկբզբունքը: Եվ եթե մենք առանցքային պաշտոնյաներին ընտրում ենք պարզ մեծամասնությամբ, այսինքն 50+1 ձայնով, ապա նոր բարեփոխված սահմանադրությամբ, անհաժեշտ  է առնվազն 3/5-րդը, այլ կերպ ասած առանց ընդդիմության գործուն մասնակցությամբ անհնար է դառնում գլխավոր դատախազի, վերահսկիչ պալատի նախագահի, ՄԻՊ-ի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի և մի շարք այլ առանցքային պաշտոնյաների ընտրությունը: Եթե հիշում եք, նախկինում՝ յուրաքանչյուր ընտրությունից հետո,  մեր ընդդիմադիր գործընկերներից շատերըմեզ մեղադրում էին 41 մեծամասնական բոնուսային տեղեր ապահովելու, իրենք էին ասում՝ արդեն 41-ը Հնարապետականի գրպանում դրված է, մենք ինչպես պայքարենք, պահաջում էին համամասնական: Հիմա մենք սահմանադրության մեջ նորմ ենք մցնում, որ լինի համամասնական: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին