Կարևոր իրադարձություններ

Հովիկ Աբրահամյանի հետ փայլուն հարաբերություններ ունեմ. Շարմազանովը «մեկուսացված» չէ

28 Հոկտեմբեր, 2015 16:14
Հովիկ Աբրահամյանի հետ փայլուն հարաբերություններ ունեմ. Շարմազանովը «մեկուսացված» չէ

Այսօր խորհրդարանում ԱԺ ՀՀԿ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին վստահեցրեց, որ ինքը ընդգրկված է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «այո»-ի շտաբում:

«Ես ընդգրկված եմ շտաբում, հարգելի պաշտճառով, շտաբի առաջին նիստին չեմ մասնակցել: Ընդգրկված եմ շտաբի աշխատանքներին ողջ լիազորություններով, ես թիմի անդամ եմ և չէի կարող ընդգրկված չլինել»,-ասաց Շարմազանովը:

Shabat.am-ի դիտարկմանը, թե շրջանառվող տեղեկությունների համաձայն, ինքը «մեկուսացվել է» շտաբի աշխատանքներից վարչապետի հետ ունեցած վատ հարաբերությունների պատճառով, Շարմազանովը նկատեց. «Հովիկ Աբրահամյանի հետ ունեմ փայլուն հարաբերություններ:Եվ փայլուն հարաբերություններբ ունեմ իմ բոլոր գործընկերների հետ:Ես իմ բնույթովշ կոնֆլիկտային մարդ չեմ: Ես իմ բնույթով ավելի շատ համերաշխություն և կամուրջներ կառուցող անձնավորություն եմ, առավելևս ես թիմային խաղացող եմ և անհնար է իմ քաղաքական գործընկերների հետ ունենամ վատ հարաբերություն: Վարչապետի հետ և՛  աշխատանքային, և՛մարդկային շատ ջերմ հարաբերություններ ունեմ»:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին