Կարևոր իրադարձություններ

«Բարսելոնա»-ն անժամկետ պայմանագիր կառաջարկի Մեսսիին

28 Հոկտեմբեր, 2015 15:50
«Բարսելոնա»-ն անժամկետ պայմանագիր կառաջարկի Մեսսիին

Կատալոնական «Բարսելոնա»-ի ղեկավարները որոշել են վերջ դնել թիմի հարձակվող Լիոնել Մեսսիի հեռանալու մասին շրջանառվող լուրերին:

Daily Mail-ի տեղեկությունների համաձայն՝ կատալոնացիները մտադիր են նոր, անժամկետ պայմանագիր առաջարկել արգենտինացի 28-ամյա ֆուտբոլիստին: Գործարքի ֆինանսական կողմը նույնպես կվերանայվի և ավելի շահավետ կդարձվի: «Կապտանռնագույններ»-ը նոր հրաժարագին կսահմանեն Մեսսիի համար, որը 300-500 մլն եվրո կկազմի:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մեսսին հայտարարել էր, թե չի պատկերացնում իրեն որևէ այլ ակումբում:

 

Լրահոս

Դիտել ավելին