Կարևոր իրադարձություններ

Volkswagen-ի վնասը «դիզելային սկանդալից» հետո կազմել է մոտ 4 մլրդ դոլար

28 Հոկտեմբեր, 2015 15:28
Volkswagen-ի վնասը «դիզելային սկանդալից» հետո կազմել է մոտ 4 մլրդ դոլար

Երրորդ եռամսյակի արդյունքներով Volkswagen ավտոմոբիլային կոնցեռնը ստացել է ավելի շատ կորուստ, քան կանխատեսվում էր։ Դիզելային շարժիչների հետ կապված սկանդալի ֆոնին ավտոկոնցեռնի օպերացիոն կորուստը կազմել է 3.48 մլրդ եվրո (3.84 մլրդ դոլար)։ Այս մասին հայտնում է CNBC-ն՝ հղում անելով ընկերության հաշվետվությանը։

Դա ընկերության առաջին եռամսյակային կորուստն է աշխատանքի վերջին 15 տարում։ Կորուստների հիմնական մասը բաժին է ընկնում սպառողներին տրվող վճարներին։ Սկանդալի պատճառով ամբողջ աշխարհում հետ է կանչվել 11 մլն մեքենա։

Ընկերության գնահատականներով՝ այն արդեն մոտ 6.7 մլրդ եվրո է վճարել սկանդալի համար։

Ընկերության եկամուտը տարեսկզբից աճել է 8.5 տոկոսով, ընդհանուր առմամբ տարեսկզբից ավտոկոնցեռնը վաճառել է 10.14 մլն ավտոմեքենա։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ կապված «դիզելային սկանդալի» հետևանքների հետ՝ Volkswagen-ը սկսել է կրճատել աշխատակազմն ու նվազեցնել արտադրական ծավալները։

 

Լրահոս

Դիտել ավելին