Կարևոր իրադարձություններ

Դաշինքը Ռուսաստանի հետ դիմակայություն չի փնտրում. ՆԱՏՕ

28 Հոկտեմբեր, 2015 15:15
Դաշինքը Ռուսաստանի հետ դիմակայություն չի փնտրում. ՆԱՏՕ

Հյուսիսատլանտյան դաշինքը դիմակայություն չի փնտրում Ռուսաստանի հետ՝ Կիևում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պլանավորման հարցերով ՆԱՏՕ-ի ռազմավարական հրամանատարության շտաբի պետի տեղակալ Եժի Բիժևսկին։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։

«ՆԱՏՕ-ն չի փորձում դիմակայություն ստեղծել Ռուսաստանի հետ»,- ասել է նա՝ նշելով, սակայն, որ դաշինքի ռազմավարական արձագանքման ուժերը գտնվում են մարտական բարձր պատրաստության փուլում և կարող են շատ օպերատիվորեն տեղակայվել ՆԱՏՕ-ի տարածքի ցանկացած մասում։

 

Լրահոս

Դիտել ավելին