Կարևոր իրադարձություններ

Շենգավիթի պատվիրակությունը մասնակցել է Բռնակոթ գյուղի օրվան նվիրված միջոցառումներին (լուսանկարներ)

28 Հոկտեմբեր, 2015 12:20
Շենգավիթի պատվիրակությունը մասնակցել է Բռնակոթ գյուղի օրվան նվիրված միջոցառումներին (լուսանկարներ)

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ մայրաքաղաքի վարչական շրջանների և ՀՀ մարզերի միջև ձևավորված համագործակցության շրջանակում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղի գյուղապետ Ատոմ Առաքելյանի հրավերով Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի պատվիրակությունը մեկնել էր Սյունիքի մարզ` մասնակցելու Բռնակոթ գյուղի օրվան նվիրված տոնական միջոցառումներին:

Պատվիրակության անդամները գյուղապետին և բռնակոթցիներին են փոխանցել Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանի շնորհավորանքները և գյուղի դպրոցին նվիրել երաժշտական տեխնիկա: Այնուհետ երևանյան պատվիրակության անդամները ծաղիկներ են խոնարհել Մեծ հայրենականում և Արցախյան ազատամարտում նահատակված բռնակթոցիների հիշատակը հավերժացնող հուշարձաններին, Սովետական Միության հերոսներ Սամսոն Մկրտումյանի և Լիպարիտ Իսրայելյանի կիսանդրիներին, ինչպես նաև Կոմիտասի արձանին և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող կոթողին: Պատվիրակության անդամներն այցելել են նաև 1704 թ.-ին կառուցված Սբ Գևորգ եկեղեցի: Բռնակոթի օրվան նվիրված տոնական միջոցառումն ավարտվել է համերգային ծրագրով: Գյուղապետարանի դահլիճում ելույթ են ունեցել Սյունիքի մշակույթի տան ժողգործիքների համույթը, գյուղի դպրոցի աշակերտները:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Լրահոս

Դիտել ավելին