Կարևոր իրադարձություններ

Ձմռանը հինգ հարյուր դրամով բոլորս խաղող կուտենք

28 Հոկտեմբեր, 2015 12:07
Ձմռանը հինգ հարյուր դրամով բոլորս խաղող կուտենք

Այս պահին 300 տոննա տեխնիկական խաղող կա այգիներում, որը անձրևների պատճառով մնացել է, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը:

«Մեզ մտահոգում են այն գումարները, որոնք գյուղացին չի ստացել, գարնանը մեծ ական կլինի, երբ գյուղացին գումարը պահանջի: Մենք էլ հետևողական կլինենք՝ արդյո՞ք գործարարները ժամանակին կմուծեն գումարները, Էկոնոմիկայի նախարարությունն էլ իր խոսքը պետք է ասի»,-նկատեց բանախոսը:

Ինչ վերաբերում է գինուն, Հրաչ Բերբերյանն ասաց, որ եթե հանկարծ այս տարվա պես պահեստում գինի մնաց, հաջորդ տարի խաղողի մթերումը կձախողվի: Ըստ նրա՝ այսօրվանից պետք է այդ ուղղությամբ քաղաքականություն տանել:

 

«30 հազար տոննա խաղող այս տարի կպահեստավորվի, հատկապես քիշմիշն է շատ պահեստավորվում։ Կարծում եմ՝ ձմռանը հինգ հարյուր դրամով բոլորս խաղող կուտենք»,-ասաց նա:

 

Լրահոս

Դիտել ավելին