Կարևոր իրադարձություններ

ՄԱԿ-ի հանձնակատարը կոչ է արել թույլ չտալ քրիստոնյաների վտարում Մերձավոր Արևելքից

28 Հոկտեմբեր, 2015 11:49
ՄԱԿ-ի հանձնակատարը կոչ է արել թույլ չտալ քրիստոնյաների վտարում Մերձավոր Արևելքից

ՄԱԿ-ի բարձրագույն հանձնակատար, Պորտուգալիայի նախկին վարչապետ Անտոնիո Գուտերեսը կոչ է արել «թույլ չտալ կրոնական «զտում» և քրիստոնյաների վտարում» մերձավորարևելյան տարածաշրջանից՝ հավելելով, որ իր համար հավատացյալ կաթոլիկը ոչ միայն ծառայողական, այլ նաև անձնական դիրքորոշում է: Այս մասին հայտնում է TASS-ը:

«Սարսափելի է տեսնել տվյալ վայրերից այդ համայնքների վտարումը: Անկախ փախստականների վերաբնակեցման ծրագրի նշանակությունից՝ կարծում եմ, որ միջազգային հանրությունը պետք է անի հնարավոր ամեն ինչ կրոնական զտում՝ երկրի այդ մասից քրիստոնյաների վտարում թույլ չտալու համար»,- ասել է նա:

«Մենք պետք է աջակցենք վերաբնակեցման կարիք ունեցող կոնկրետ մարդկանց: Սակայն մեզ անհրաժեշտ է նաև կենտրոնացնել ուժերը, որպեսզի այդ համայնքները պահպանենք տեղում, որտեղից սկիզբ է առել քրիստոնեական աշխարհը»,- շարունակել է նա և ավելացրել, որ Քրիստոնեության արշալույսին աստվածաբանական բանավեճերի մեծ մասը կատարվել է աշխարհի այդ մասում: «Դա քրիստոնեության օրրանն է»,- ասել է նա:

 

Լրահոս

Դիտել ավելին