Կարևոր իրադարձություններ

Լրագրողներն այժմ հակասում են իրենց

28 Հոկտեմբեր, 2015 11:35
Լրագրողներն այժմ հակասում են իրենց

Լոնդոնի «Չելսին» Անգլիայի լիգայի գավաթի շրջանակում 1:1 հաշվով է ավարտել հանդիպումը «Սթոք Սիթիի» հետ, իսկ 11 մետրանոց հարվածներով պարտվել՝ 4:5: 

Մրցաշարից դուրս մնալուց հետո լոնդոնյան թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է իրավիճակը.

«0:1 պարտվելիս թիմն ամեն ինչ արեց. մենք պայքարեցինք, պայքարեցինք, սակայն ավելին անել չհաջողվեց: 

Շատերը միայն վատն են գրում մեր թիմի մասին: Ամիսներ առաջ հաղթում էինք բազում խաղեր և դարձանք չեմպիոն: Այդժամ գրում էին, որ կան արդյունքից ավելի կարևոր բաներ. այժմ հակառակն են գրում՝ հակասելով իրենց»,- պորտուգալացի մասնագետի խոսքերն է մեջբերել «BBC»-ն:

 

Լրահոս

Դիտել ավելին