Կարևոր իրադարձություններ

Բաքվի դեմարշը ԵԱՀԿ Մինսկի խմբին

28 Հոկտեմբեր, 2015 11:28
Բաքվի դեմարշը ԵԱՀԿ Մինսկի խմբին

«Իրազեկ քաղաքացիների միավորման» փորձագետ Աննա Փամբուխչյանն այն կարծիքին է, որ երեկ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ հայ-ադրբեջանական սահմանի դիտարկման պահին Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումը Բաքվի դեմարշն էր՝ ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբին:

«Երեկ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցավ հրադադարի հերթական ցուցադրական խախտումը: Մասնավորապես, համաձայն տարածված հաղորդագրությունների, Ադրբեջանական կողմը ավտոմատային կրակ է բացել այն ժամանակ և այնտեղ, որտեղ այդ պահին գտնվում էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Ուշագրավ է, որ ԵԱՀԿ համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ում կատարել է գրառում, ուր նշել է, որ իրենք ստիպված են եղել պատսպարվել:

Ու թեև դեսպան Ուորլիքը չի նշել, թե ո՞վ է եղել կրակողը, սակայն անգամ Ադրբեջանական կողմը չի հերքել իր ստորոբաժանումների կողմից կրակի բացումը՝ միայն նշելով, որ դա պատասխան կրակ էր: Հաշվի առնելով այն, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը միշտ հակամարտող կողմերին հայտնում է դիտարկման վայրի ու ժամի մասին, ապա կարելի է վստահաբար պնդել, որ հրադադարի խախտումը եղել է կանխամտածված և պարունակել է ԵԱՀԿ-ին ուղղված հստակ ուղերձ»,- իր հոդվածում, որ տարածել է համացանցում, գրել է փորձագետը:

Ավելին, ըստ նրա, Ադրբեջանը վերջին շրջանում միշտ է ԵԱՀԿ-ի սահմաններում հանդիպումներից առաջ լայնամասշտաբ կերպով խախտում հրադադարի ռեժիմը, ուստի պետք է արձանագրենք, որ այդ կերպ Բաքուն փորձում է ցույց տալ բոլորին, որ ԵԱՀԿ-ն չի կարող «խնդիր լուծել» և պետք է բանակցային ձևաչափի փոփոխություն:

 

Լրահոս

Դիտել ավելին