Կարևոր իրադարձություններ

ԵՄ-ն ու Ղազախստանը շուտով կստորագրեն ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիր

28 Հոկտեմբեր, 2015 11:22
ԵՄ-ն ու Ղազախստանը շուտով կստորագրեն ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիր

Ղազախստանում սպասում են պաշտոնական ԵՄ ղեկավարությանը՝ ընդլայնված գործընկերության ու համագործակցության մասին նոր համաձայնագրի ստորագրման համար։ Այս մասին հայտարարել է հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևը՝ փոխանցում է TASS գործակալությունը

«2014 թվականի հոկտեմբերին Բրյուսել կատարած իմ այցի ընթացքում մենք ավարտել ենք ԵՄ-ի հետ ընդլայնված գործընկերության ու համագործակցության մասին համաձայնագրի կնքման, ինչպես նաև Առևտրի համաշխարհային կազմակերպություն Ղազախստանի մուտքի պայմանների շուրջ բանակցությունները։ Մենք սպասում ենք պաշտոնական այցով Աստանայում ԵՄ ղեկավարությանը՝ այդ պատմական փաստաթղթի ստորագրման համար»,- ասել է Նազարբաևը մի շարք պետությունների դեսպանների հավատարմագրեր հանձնելու արարողության ժամանակ։

Ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը տարածվում է 29 ոլորտների վրա։ Փաստաթուղթը կոչված է կողմերի հարաբերությունները դուրս բերել ավելի բարձր մակարդակ։

 

Լրահոս

Դիտել ավելին