Կարևոր իրադարձություններ

Լեհաստանը մտադիր է ռեժիսոր Ռոման Պոլանսկիին արտահանձնել ԱՄՆ

28 Հոկտեմբեր, 2015 10:12
Լեհաստանը մտադիր է ռեժիսոր Ռոման Պոլանսկիին արտահանձնել ԱՄՆ

Ռեժիսոր Ռոման Պոլանսկին Լեհաստանից պետք է արտաքսվի ԱՄՆ, որպեսզի կանգնի դատարանի առջև՝ 1977-ին անչափահասին պղծելու մեղադրանքով: Այս մասին հայտարարել է ընտրություններում հաղթած՝ երկրի նախկին վարչապետ, «Իրավունք և արդարություն» կուսակցության առաջնորդ Յարոսլավ Կաչինսկին՝ փոխանցում է The Guardian-ը:

«Կարծիք կա, որ Պոլանսկին պետք է խուսափի իր արարքների համար պատասխանատվությունից, որովհետև աչքի ընկնող, համաշխարհային հռչակ վայելող կինոռեժիսոր է: Մենք ամբողջովին մերժում ենք այդ դիրքորոշումը»,- ասել է նա:

Դատարանը 82-ամյա ռեժիսորի արտահանձնման վճիռը կկայացնի հոկտեմբերի 30-ին:

 

Լրահոս

Դիտել ավելին