Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    522,5
    527

  • EUR

    626,5
    638,5

  • RUB

    7,01
    7,23

Կարևոր իրադարձություններ

Շարքային մարդու գիտակցությունը կողմնորոշված է կյանքում «հաջողություններ ունենալու» չափանիշներով. «Առավոտ» (խմբագրական)

28 Հոկտեմբեր, 2015 09:30
Շարքային մարդու գիտակցությունը կողմնորոշված է կյանքում «հաջողություններ ունենալու» չափանիշներով. «Առավոտ» (խմբագրական)

Վերջերս տաքսու վարորդն ինձ ասաց, որ նա Էդուարդ Շարմազանովի կուրսեցին է։ Բնականաբար, նրա խոսակցության թեման էր՝ «էդ ո՜նց եղավ, որ նա դառավ, իսկ ես ոչ մի բան չդառա»։ Անձամբ ես «դառնալու» կամ «չդառնալու» մասին այլ պատկերացում ունեմ։ Ինձ թվում է, որ կարելի է փողոցներ ավլել և ինչ-որ բան «դառնալ» կամ ավելի շուտ՝ «լինել», և կարելի է աշխարհին տիրապետել և ոչ մի բան «չլինել»։ Բայց հասկանում եմ, որ շարքային մարդու գիտակցությունը կողմնորոշված է կյանքում «հաջողություններ ունենալու» չափանիշներով։

Հավանականությունը, որ դուք Մոսկվայի փողոցներում կհանդիպեք, ասենք, Սերգեյ Նարիշկինի համակուրսեցուն, 100 անգամ ավելի քիչ է, իսկ որ դա տեղի կունենա Բարնաուլում կամ Չելյաբինսկում ՝ գրեթե զրոյական է։ Այդպիսով, Ռուսաստանում դժգոհությունն առ այն, որ մեկը «դարձավ», իսկ ես «չդարձա», շատ ավելի քիչ է։ Այլ է փոքր երկրներում:

Վատ կառավարման և անազնիվ ճանապարհով հարստանալու կասկածների դեպքում փոքր հանրապետություններում նման հարցերն ավելի սուր են դրվում։ «Սա անարդար է, ես ավելի արժանի եմ»,– մտածում են մարդիկ։ Եվ նրանք շատ դեպքերում իրավացի են. չկան հստակ, հասկանալի, թափանցիկ չափանիշներ, որոնք կասկած չեն թողնում, որ այս մարդու «առաջ գնալը» միանգամայն արդարացված է, և նրա հասարակական դիրքը վիճարկելի չէ։ Ոչ ոք չի հուզվում, չէ՞, երբ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը նոր, շբեղ ավտոմեքենա է գնում։ Որովհետև այդ երիտասարդի արժանիքներին ոչ ոք չի կասկածում։ , Այլ է մեծահարուստների և պաշտոնյաների խնդիրը։ Մարդիկ, որոնց համար «հաջողության հասնելը» կյանքի նպատակների ցանկում առաջին տեղ է գրավում, տեսնում են, որ դրանց հասել են ոչ միայն, իրենց կարծիքով, անարժանները, այլև դրանից հետո նրանք իրենց վարքով, իրենց լկտիությամբ փորձում են հաստատել սեփական առավելությանները։


Թեև իմ առաջարկած լուծումը գուցե կիսաքայլ է և «համընդհանուր արդարության հաստատման» հետ կապ չունի, բայց ես, այնուամենայնիվ, խորհուրդ կտայի որոշակի նյութական և պաշտոնեական դիրքի հասած մարդկանց ավելի համեստ և զուսպ լինել։ Դա, ի վերջո, բխում է իրենց իսկ շահերից:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Լրահոս

Դիտել ավելին