Կարևոր իրադարձություններ

Երեւանում եւ Արարատյան դաշտավայրում ձյուն չի սպասվում

28 Հոկտեմբեր, 2015 09:22
Երեւանում եւ Արարատյան դաշտավայրում ձյուն չի սպասվում

Երեւանում եւ Արարատյան դաշտում ձյուն չի սպասվում: Այս մասին  ասաց ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Նրա խոսքով՝ հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 1-ը Հանրապետության շրջանների զգալի մասում տեղումները ժամանակ առ ժամանակ կշարունակվեն:

«Քանի որ ցիկլոնի ուժը զգալի թուլացել է, կկրճատվեն եւ տեղումների ինտենսիվությունը, եւ օրվա ընթացքում նրանց տեւողությունը: Հոկտեմբերի 29-31-ը եւ նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունը անընդհատ կգտնվի հյուսիս-արեւմտյան ցուրտ օդային հոսանքների ազդեցության գոտում, օդի ջերմաստիճանը հատկապես ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով: Եթե վաղը Երեւանում գիշերը սպասվում է +7...+9, ցերեկը +13...+15, ապա արդեն նոյեմբերի 1-ին ջերմաստիճանը գիշերը կգրանցվի +3...+5, ցերեկը +8...+10 սահմաններում»,- ասաց Սուրենյանը:

Նա հայտնեց նաեւ, որ ջերմաստիճանի անկմամբ պայմանավորված հոկտեմբերի 31-ին եւ նոյեմբերի 1-ին լեռնային մարզերում, ինչպես նաեւ Լոռիում, Տավուշի եւ Սյունիքի նախալեռնային գոտիներում տեղումները կդիտվեն թաց ձյան տեսքով, Երեւանում եւ Արարատյան դաշտում ձյան տեսքով տեղումներ չեն սպասվում:

 

Լրահոս

Դիտել ավելին