Կարևոր իրադարձություններ

Վազգեն Սարգսյանի եղբայրը մտերմացել է Սերժ Սարգսյանի հետ և այժմ զբաղված է ազգականներին աշխատանքի տեղավորելով. «ՉԻ»

28 Հոկտեմբեր, 2015 09:13
Վազգեն Սարգսյանի եղբայրը մտերմացել է Սերժ Սարգսյանի հետ և այժմ զբաղված է ազգականներին աշխատանքի տեղավորելով. «ՉԻ»

«ՉԻ» տեղեկություններով Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը, այս օրերին զբաղված Է իր ազգականներին տարբեր տեղեր աշխատանքի տեղավորելով։ Ինչպես հայտնի է, վերջինս բավականին մտերմացել է Սերժ Սարգսյանի հետ, ում միջոցով էլ Սարգսյանը բավականին լուրջ հարցեր է լուծում անձնական բարեկեցությունն ապահովելու ուղղությամբ։ Մեր տեղեկություններով՝ Արմեն Սարգսյանի փեսան՝ աղջկա ամուսինը՝ Գևորգ Տեր– Ղազարյանը, աշխատում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունում։ 

Նա ծրագրավորող է և մինչև այժմ սպասարկում էր նախարարության համակարգչային ցանցը։ Մինչդեռ, մեր տեղեկություններով, այս օրերին նախագահականում վճռվում է նրա՝ Դուբայում Հայաստանի հյուպատոս նշանակվելու հարցը։ Սա լուրջ դժգոհություններ է առաջացրել դիվանագիտական ծառայողների շրջանակներում, ովքեր տրտնջում են, որ Գևորգի նշանակմամբ լրջորեն խախտվում է դիվանագետների ծառայության մասին ՀՀ օրենքը։

Ի դեպ՝ Գևորգն այս օրերին, չնայած տարաբնույթ խոսակցություններին, սպասում է իր նշանակմանը։ Աները՝ Արմեն Սարգսյանը, վերջինիս վստահեցրել է, որ նախագահականում այդ հարցն արդեն լուծվել է:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին