Կարևոր իրադարձություններ

2 թարմացնող ըմպելիքներ, որոնցով կարելի է փոխարինել սուրճը

27 Հոկտեմբեր, 2015 21:28
2 թարմացնող ըմպելիքներ, որոնցով կարելի է փոխարինել սուրճը

Life.panorama.am-ը գրում է.

Կոճապղպեղի թեյ

Կոճապղպեղի թեյը, ի տարբերություն սուրճի, ունի երկարատև խթանիչ ազդեցություն: Կաճապղպեղի հոտն ունակ է վերացնել հոգնածությունը և բարձրացնել տրամադրությունը: Ըմպելիքը հատկապես օգտակար կլինի նրանց, ովքեր զբաղվում են ինտելեկտուալ աշխատանքով: Կոճապղպեղից թարմացնող ըմպելիք պատրաստելը շատ հեշտ է. դրա համար անհրաժեշտ է արմատիկի մի կտորը կեղևազրկել, մանր կտրատել և վրան եռման ջուր լցնել: Համի համար կարելի է մեղրով կիտրոն կամ անանուխի մի քանի տերև ավելացնել:

Հասմիկով կանաչ թեյ

Սուրճին կօգնի փոխարինել նաև կանաչ թեյը: Կանաչ թեյի մեջ նույնպես կա թարմացնող կոֆեին, որի ազդեցությունը, սակայն, սկսվում է ավելի ուշ, քան սուրճի մեջ առկա կոֆեինինը: Բացի այդ՝ կանաչ թեյում առկա են մեծ քանակությամբ կատեխիններ, որոնք օժտված են հակամանրէային, հակաօքսիդային և հակաուռուցքային ազդեցությամբ: Այս թեյին կարելի է նաև կիտրոն ավելացնել: Գլխավոր պայմանն այն է, որի ջրի ջերմաստիճանը չպետք է գերազանցի 80–85 °C-ը:

 

Լրահոս

Դիտել ավելին