Կարևոր իրադարձություններ

Յուրա Մովսիսյանը բաց կթողնի նաև «Կուբան»-«Սպարտակ» հանդիպումը

27 Հոկտեմբեր, 2015 21:38
Յուրա Մովսիսյանը բաց կթողնի նաև «Կուբան»-«Սպարտակ» հանդիպումը

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը շարունակում է ապաքինվել վնասվածքից, ուստի բաց կթողնի հոկտեմբերի 28-ին կայանալիք Ռուսաստանի գավաթի 1/8 եզրափակչի «Կուբան»-«Սպարտակ» հանդիպումը:

Ինչպես հաղորդում է մոսկովյան ակումբի պաշտոնական կայքը, խաղին լիովին պատրաստ է և թիմի հետ Կրասնոդար է ուղևորվելու ՀՀ ընտրանու մեկ այլ ֆուտբոլիստ` Արաս Օզբիլիսը:

«Սպարտակ»-ի կազմում վնասվածքի պատճառով խաղը բաց կթողնի հարձակվող Զե Լուիշը: Կիսապաշտպան Ռոման Շիրոկովը կմնա Մոսկվայում` ՌԴ Պրեմիեր լիգայի հերթական տուրի շրջանակում նոյմեբերի 1-ին կայանալիք «Ուրալ»-ի հետ խաղին լավագույնս նախապատրաստվելու համար:

Մովսիսյանը վնասվածք էր ստացել գրեթե երկու շաբաթ առաջ` «Լոկոմոտիվ»-ի հետ մրցավեճի ժամանակ: Նախապես հայտարարվել էր, որ նրա ապաքինման համար կպահանջվի 14 օր: 

 

Լրահոս

Դիտել ավելին