Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ն պետք է Մոսկվայից օրինակ վերցնի. Թրամփ

27 Հոկտեմբեր, 2015 21:05
ԱՄՆ-ն պետք է Մոսկվայից օրինակ վերցնի. Թրամփ

ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, միլիարդատեր Դոնալդ Թրամփը, ով առաջադրվել է առաջիկա նախագահական ընտրություններում, հայտնել է, որ սատարում է Ռուսաստանի` Սիրիայում ծավալած գործողությունները «ԻՊ»-ի դեմ: Այս մասին հայտնում է Комсомольская правда-ն:

«Այս հարցով ԱՄՆ-ն պետք է օրինակ վերցնի Մոսկվայից: Ինչ վերաբերում է սիրիացի փախստականներին, ովքեր ժամանել են ԱՄՆ, ես նրանց հետ կուղարկեի Եվրոպա: Նրանք կարող են դառնալ բոլոր ժամանակների ամենամեծ Տրոյական ձին»,- նշել է Դոնալդ Թրամփը:

Ավելի վաղ ԱՄՆ-ի Պետքարտուղար Ջոն Քերրին հայտնել էր, որ մոտակա օրերս կսկսի բանակցություններ վարել Ռուսաստանի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Հորդանանի իշխանությունների հետ` Սիրիայի իրավիճակի մասին: Քերրին նաև ընդգծել է, որ եթե Մոսկվան պաշտպանի Բաշար Ասադին, դա էլ ավելի կբարդացնի ստեղծված իրավիճակը:

 

Լրահոս

Դիտել ավելին