Կարևոր իրադարձություններ

Մենք ամեն ինչ կանենք՝ մեր դաշնակիցների տարածքում ահաբեկչությունների տարածումը կանխելու համար. Լավրով

27 Հոկտեմբեր, 2015 19:50
Մենք ամեն ինչ կանենք՝ մեր դաշնակիցների տարածքում ահաբեկչությունների տարածումը կանխելու համար. Լավրով

Մոսկվան կավելացնի Մերձավոր Արևելքի տարածաշրջանում և Աֆրիկայի Հյուսիսում հակամարտությունների քաղաքական կարգավորմանն ուղղված ջանքերը: RIA Novoti-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը: «Մենք կձեռնարկենք բոլոր անհրաժեշտ գործողություններն այդ (ահաբեկչական) սպառնալիքի ճնշման, աշխարհում, առաջին հերթին՝ մեր երկրների, մեր դաշնակիցների տարածքում դրա տարածումը կանխելու համար: Վստահ եմ, որ մենք արդյունքի կհասնենք, իսկ զուգահեռ կավելացնենք Մերձավոր Արևելքի տարածաշրջանում և Աֆրիկայի Հյուսիսում հակամարտությունների քաղաքական կարգավորմանն ուղղված ջանքերը, հակամարտությունների, որոնք էլ կյանք են տվել այդ մահացու վտանգին, ներառյալ՝ ճգնաժամերի կարգավորումը Սիրիայում, Եմենում, Լիբիայում, կաջակցենք տաածաշրջանի մյուս երկրներում, այդ թվում՝ Իրաքում մթնոլորտի կայունացմանն ուղղված ջանքերը»,- ասել է Լավրովը Ռուսաստանի և Բելառուսի ԱԳՆ կոլեգիաների արդյունքներով մամլո ասուլիսի ժամանակ:

 

Լրահոս

Դիտել ավելին