Կարևոր իրադարձություններ

Սլացիկ կազմվածքի համար պայքարը հաճախ հանգեցնում է մազաթափության

27 Հոկտեմբեր, 2015 20:44
Սլացիկ կազմվածքի համար պայքարը հաճախ հանգեցնում է մազաթափության

Երիտասարդ աղջիկների և կանանց շրջանում մազաթափությունը հաճախ կապված է սլացիկ կազմվածքի համար պայքարի հետ:

Սննդային սահմանափակումներն ու պարբերական քաղցածությունը կանանց ենթարկում են առանց մազերի մնալու ռիսկի: Դա կարող է կապված լինել այն բանի հետ, որ օրգանիզմը չի ստանում օգտակար նյութեր, որոնք անհրաժեշտ են համակարգերի ու օրգանների նորմալ գործունեության համար: Հատկապես վտանգավոր է համարվում ամինաթթուների, պրոտեինների, բետա կարոտինի, ցինկի, E, C, F վիտամինների, ինչպես նաև երկաթի պակասը:

Իսկ ահա մեծ ծավալով ճարպային հյուսվածքի կորստյան դեպքում օրգանիզմը ստիպված է լինում բաժանվել նաև ճարպալուծիչ հանքանյութերից և վիտամիններից, որոնք անհրաժեշտ են մազերի առողջության համար:

Դիետայի կողմնակի ազդեցությունը կարող է զգացվել հենց տվյալ պահին կամ 3-4 ամիս անց:

 

Լրահոս

Դիտել ավելին