Կարևոր իրադարձություններ

Տրամադրությունը կախված է սննդակարգից

27 Հոկտեմբեր, 2015 19:54
Տրամադրությունը կախված է սննդակարգից

Կան տվյալներ, ըստ որոնց տարբեր տեսակի սննդամթերքը կարող է մեծացնել 2-րդ տիպի շաքարախտի և սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման ռիսկը: Կատարված նոր հետազոտությունը ցույց է տվել, որ սննդակարգից է կախված նաև մեր էմոցիոնալ բարեկեցությունը: Ուտելիքի և տրամադրության միջև կապը չափազանց բարդ է: Ուտելիքի նկատմամբ զգայունակությունն առանձնանում է նույն կերպ, ինչ-որ տարբեր մարդկանց ընկալունակությունը միևնույն հիվանդությունների նկատմամբ:

Սթրեսի վիճակում գտնվող շատ մարդիկ փոխում են իրենց սննդակարգը: Նման վարքագիծ են ցուցաբերել Ազգային հանրային ռադիոյի, Ռոբերտ Վուդ Ջոնսոնի և Հարվարդի հանրային առողջության դպրոցի կողմից անցկացված հետազոտությունների մասնակիցների մեկ երրորդը: Սթրեսի ժամանակ մարդիկ հաճախ սկսում են ուտել քաղցր կամ ածխաջրերով հարուստ սնունդ. օրինակ` խմորեղեն կամ մակարոնեղեն: Սակայն, ըստ NPR-ի` մեզ հանգստություն պարգևող սննդամթերքը միաժամանակ հանգեցնում են հորմոնալ խանգարումների և արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացման:

Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Դեյվիդ Լյուդվիգը և նրա գործընկերները կատարել են հետաքրքիր հետազոտություն: Դեռահաս տղաները նախաճաշին կերել են տարբեր տեսակի սննդամթերք: Մի մասին տրվել է սպիտակուցի աղբյուր հանդիսացող ձու, մյուս խմբին` բջջանքով հարուստ կոշտ աղացած վարսակի թեփուկներ, իսկ երրորդ խմբին` արագ պատրաստման վարսակի թեփուկներ: Պարզվել է, որ արագ պատրաստման վարսակի թեփուկները բարձրացնում են գլիկեմիկ ինդեքսը, որն արտացոլում է շաքարի կլանման արագությունը և այն, թե ինչպիսի արագությամբ մարդու մոտ կրկին կառաջանա քաղցի զգացողություն: Վարսակի թեփուկներից հետո արյան մեջ շաքարի մակարդակը բարձրացել է, իսկ հետո` կտրուկ ընկել: Դա հանգեցրել է ադրենալինի` սթրեսի հորմոնի մակարդակի բարձրացմանը:

Առողջապահության ազգային ինստիտուտի գիտնական Ջո Հիբբելնը կարծում է, որ գոյություն ունի կապ տրամադրության և ընդունած սննդամթերքի միջև: Նա հետազոտել է փոխադարձ կապը օմեգա-3 ճարպաթթուների և էմոցիաների միջև: Հետազոտողը գտնում է, որ օմեգա-3 ճարպաթթուներն օգնում են պահպանել էմոցիոնալ բարեկեցությունը: Դրանք վերացնում են բորոբոքումը և պաշտպանում նեյրոնները վնասվելուց: Բացի այդ, օմեգա-3 թթուները կարող են օգտակար լինել դեպրեսիայի ախտանշանների դեպքում: Օմեգա-3 ճարպաթթուներ կան սարդինայի, թունա ձկան, վուշի և չիայի սերմերի մեջ:

Կոլումբիայի համալսարանի հոգեբույժ Դրյու Ռեմսին խորհուրդ է տալիս սթրեսի դեմ պայքարել հատուկ սննդակարգի միջոցով: Նա առաջարկում է նախաճաշին օգտագործել ձվածեղ կաղամբով կամ ցանկացած այլ կանաչեղենով` վրան լցնելով դդմի սերմեր: Ձուն հանդիսանում է В վիտամինային խմբի աղբյուր, կանաչեղենը հարուստ է А, К վիտամիններով և կալիումով: Դդմի սերմերը պարունակում են մագնեզիում, որը հաղթահարում է անհանգստությունը, և ցինկ, որն օգտակար է իմունային համակարգի համար: Որպես աղանդեր կարելի է օգտագործել սև շոկոլադը, որն օգնում է պահպանել մտքի հստակությունը և բարելավել տրամադրությունը: Բացի այդ, սև շոկոլադը նվազեցնում է անոթային հիվանդությունների առաջացման ռիսկը:

 

http://www.doctors.am/hy/food-and-mood

 

Լրահոս

Դիտել ավելին