Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ կոնգրեսականները Թուրքիայի ընտրությունների առնչությամբ իրենց մտահոգություններն են հայտնել Օբամային

27 Հոկտեմբեր, 2015 19:22
ԱՄՆ կոնգրեսականները Թուրքիայի ընտրությունների առնչությամբ իրենց մտահոգություններն են հայտնել Օբամային

ԱՄՆ կոնգրեսականները նամակ են հղել երկրի նախագահ Բարաք Օբամային՝ իրենց մտահոգությունները հայտնելով Թուրքիայում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների առնչությամբ:

Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Դեմոկրատ և հանրապետական 65 կոնգրեսականի ստորագրությամբ ուղարկված նամակում խորհրդարանականներն իրենց մտահոգությունն են հայտնել ընտրությունների արդար և ճիշտ լինելու առնչությամբ: Նրանք ուշադրություն են հրավիրել այն փաստի վրա, որ ընտրությունների նախօրեին ուժեղացել են ճնշումները մամուլի նկատմամբ: «Արդար ընտրություններ ունենալու համար անհրաժեշտ է, որ կառավարությունը հարգանք դրսևորի խոսքի ազատության և օրենքի գերակայության նկատմամբ»,- ասվում է նամակում:

Թուրքիայի արտահերթ խորհրդարանական ընտրությունները կկայանան 2015 թվականի նոյեմբերի 1-ին: Պատգամավորական մանդատների համար կպայքարեն 16 կուսակցություն, որոնցից հիմնական պայքարի մեջ կմտնեն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ), ընդդիմադիր քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունը (ՀԺԿ), «Ազգայնական շարժում» կուսակցությունը (ԱՇԿ) և քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը (ԺԴԿ):

ԱԶԿ-ն, ՀԺԿ-ն և ԺԴԿ-ն իրենց թեկնածուների շարքում առաջադրել են նաև հայերի, ովքեր նախորդ խորհրդարանական ընտրությո ւններում արդեն պատգամավոր էին ընտրվել: Երկրի ներսում և դրսում ընտրություններում կիրառելու նպատակով տպագրվել է 75 միլիոն 288 հազար 955 քվեաթերթիկ:

 

Լրահոս

Դիտել ավելին