Կարևոր իրադարձություններ

Արմեն Մուրադյանը Մոսկվայում կմասնակցի դեղամիջոցների շրջանառությանը նվիրված նիստին

27 Հոկտեմբեր, 2015 18:41
Արմեն Մուրադյանը Մոսկվայում կմասնակցի դեղամիջոցների շրջանառությանը նվիրված նիստին

Դեղամիջոցների շրջանառության թեման լայնորեն կքննարկվի հոկտեմբերի 28-ին Մոսկվայում կայանալիք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նախարարական նիստում, որին կմասնակցի նաև ՀՀ առողջպահության նախարար Արմեն Մուրադյանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, միջոցառման շրջանակում անդրադարձ կկատարվի դեղերի գրանցման ընթացքում դրանց համափոխարինելիությունը որոշող գործընթացի ներդրման, ինչպես նաև 2014թ. դեկտեմբերին ստորագրված «Բժշկական սարքավորումների շրջանառության միասնական կանոնների և սկզբունքների մասին» համաձայնագրի իրականացման համար Եվրոպական տնտեսական հանձնաժողովի կողմից մշակված իրավական ակտերի նախապատրաստական աշխատանքների ավարտին վերաբերող հարցերին:

2015թ. հոկտեմբերի 14-ին Աստանայում դեղամիջոցների շրջանառությանը նվիրված Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի նիստի ժամանակ որոշում էր կայացվել «Դեղերի շրջանառության մասին» համաձայնագրի իրականացման շուրջ տարակարծությունների քննարկման նպատակով կազմակերպել նախարարական խորհրդակցություն:

 

Լրահոս

Դիտել ավելին