Կարևոր իրադարձություններ

Սիրիական ազատ բանակը հերքել է Մոսկվա այցերի մասին տեղեկությունները

27 Հոկտեմբեր, 2015 18:35
Սիրիական ազատ բանակը հերքել է Մոսկվա այցերի մասին տեղեկությունները

Սիրիական ազատ բանակի պատվիրակությունները Մոսկվա չեն այցելել: Այս մասին Reuters-ին ասել են նրա դրոշի ներքո կռվող 4 ստորաբաժանումների ներկայացուցիչներ:

Մերձավոր Արևելքի հարցերով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ, ԱԳՆ ղեկավարի տեղակալ Միխաիլ Բոգդանովն ավելի վաղ ռուսական տեղեկատվական գործակալություններին հայտնել էր, որ Մոսկվա մեկնող Սիրիական ազատ բանակի ներկայացուցիչների հետ շփումը տարվում է պարբերական հիմքով: Բոգդանովի խոսքով ՝ հերթական հանդիպումը տեղի է ունեցել արդեն այս շաբաթ:

«Նրանք ամբողջ ժամանակ այստեղ են, ընդ որում՝ տարբեր մարդիկ, ինչ-որ մեկը ժամանում է, ինչ-որ մեկը՝ մեկնում, բայց բոլորն ասում են, որ իրենք Սիրիական ազատ բանակի ներկայացուցիչ են»,- նրա խոսքը մեջբերել է TASS-ը:

«Ոչ մի բան Սիրիական ազատ բանակի կողմից չի եղել: Մեզ համար անընդունելի է Մոսկվա մեկնել, նրանց հետ երկխոսություն վարել: Մեզ նրանց օգնությունը պետք չէ»,- ասել է Սիրիայի հարավում կռվող «Ալվիյաթ Սեյֆ ալ-Շամ» խմբի ներկայացուցիչ Աբու Գիյաթ ալ-Շամին:

«Մենք կապվել ենք այլ շրջաններում մեր ընկերների հետ, և նրանցից ոչ ոք (Մոսկվայում) չի եղել»,- հավելել է նա:

 

Լրահոս

Դիտել ավելին