Կարևոր իրադարձություններ

Քունջութի սերմերը էներգիայի հիանալի աղբյուր են

27 Հոկտեմբեր, 2015 18:30
Քունջութի սերմերը էներգիայի հիանալի աղբյուր են

Քունջութի երկրորդ անունն է սեզամ: Այն աճում է հարավային Աֆրիկայում և Ասիայի շոգ մասում, իսկ այժմ` նույնիսկ Ամերիկայում:

Նրա անվանումը վերցված է սեմական լեզուներից ու նշանակում է «յուղային բույս»: Քունջութի սերմերը լայնորեն օգտագործվում են խոհարարության մեջ: Քունջութի յուղն ամենաօգտակարն է, լրացնում է կալցիումի օրական պաշարը, պարունակում է ցինկ, ֆոսֆոր, երկաթ, մագնիում, B ու E վիտամիններ: Ի շնորհիվ հակաօքսիդանտների, որոնք առկա են քունջութի ձեթի մեջ` այն կարող է պահպանվել մինչև 9 տարի:

Նրա ամենաօգտակար հատկություններից մեկը ուլտրամանուշակագույն ճառագայթներին դիմակայելն է: Այս պատճառով այն օգտագործվում է նաև կոսմետիկ նպատակներով: Ձեթը կարելի է քսել նաև վնասված մազերին: Որպես դիմակ` այն նեղացնում է ծակոտիները, հավասարեցնում է մաշկի գույնը, թեթևացնում է գրգռվածությունը:

Թվարկածից բացի քունջութի ձեթը կարելի է օգտագործել շաքարախտի դեպքում: Ճարպակալման ժամանակ այն օգնում է գցել մի քանի կգ` ընդհանուր առմամբ ամրապնդելով մարմինը: Ցանկացած սերմի պես քնջութը հանդիսանում է էներգիայի լավ աղբյուր:

 

Լրահոս

Դիտել ավելին