Կարևոր իրադարձություններ

Արփինե Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանին

27 Հոկտեմբեր, 2015 18:18
Արփինե Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանին

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը հոկտեմբերի 27-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնվրթին: Ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության եւ հա սարակայնության հետ կապերի վարչությունից, Արփինե Հովհաննիսյանը ներկայացրել է նախարարության համար առաջնահերթ ծրագրերն ու լուծում պահանջող խնդիրները, ինչպես նաև քննարկել այդ համատեքստում Մեծ Բրիտանիայի հետ համագործակցությունը խորացնելուն ուղղված մի շարք հարցեր:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև հակակոռուպցիոն քաղաքականությանը՝ այդ թվում նաև պետություն-քաղաքացիական հասարակություն հակակոռուպցիոն աշխատանքային նորաստեղծ հարթակի աշխատանքներին, Հայաստանում պրոբացիոն ծառայության ներդրմանը, ինչպես նաև խտրականության վերաբերյալ օրենսդրության բարեփոխումներին ու մարդու իրավունքների պաշտպանությանը:

Դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնվրթը շնորհակալություն է հայտնել նախարարին ջերմ ընդունելության համար և արդարադատության ոլորտում երկու երկրների միջև համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելու պատրաստակամություն հայտնել:

 

Լրահոս

Դիտել ավելին