Կարևոր իրադարձություններ

Կալիֆոռնիայում ամուսնական զույգը դատի է տվել Apple-ին

27 Հոկտեմբեր, 2015 18:25
Կալիֆոռնիայում ամուսնական զույգը դատի է տվել Apple-ին

Կալիֆոռնիայում ամուսնական զույգը դատի է տվել Apple-ին՝ պահանջելով փոխհատուցել բոլոր օգտատերերին բջջային կապի ծախսերի համար 5 միլիոն դոլարի չափով, հաղորդում է gazeta.ru-ն:

Նրանք պնդում են, որ Wi-Fi Assist նոր գործառույթը օգտագործել է կապն առանց իրենց իմացության:

Հայցի համաձայն՝ Ուիլյամ Սքոտ Ֆիլիպսը և Սյուզանա Շմիդտ Ֆիլիպսը վճարել են օպերատորի ծառայությունների համար ավելին, քան նախկինում՝ iOS 9 թարմացումից հետո: Ինչպես ավելի ուշ պարզել է զույգը, դա տեղի է ունեցել Wi-Fi Assist գործառույթի պատճառով, որն օգտագործել է 3G բջջային կապը Wi-Fi-ի վատ միացման դեպքում: Հայցը ներկայացվել է ոչ բարեխիղճ մրցակցության, սուտ գովազդի և չկանխամտածված կերպով շփոթության մեջ գցելու համար:

Հայցում ասված է, որ գործառույթի աշխատանքի սկզբունքի նկարագրությունը կայքում հայտնվել է չափազանց ուշ:

 

Լրահոս

Դիտել ավելին