Կարևոր իրադարձություններ

Հայաստանում գյուղատնտեսական արտադրանքով վագոնների սահմանային ախտահանման կետ կկառուցեն

08 Հոկտեմբեր, 2015 19:46
Հայաստանում գյուղատնտեսական արտադրանքով վագոնների սահմանային ախտահանման կետ կկառուցեն

Հայաստանի եւ Վրաստանի միջեւ՝ Այրում գյուղում սահմանային ախտահանման կետ կկառուցեն գյուղատնտեսական արտադրանք տեղափոխող վագոնների համար։ Այդ մասին որոշումն ընդունվել է հոկտեմբերի 8-ին կառավարության նիստի ընթացքում։

Որոշումն ընդունվել է Հայաստան ներկրվող սննդային արտադրանքի անվտանգության բարձրացման եւ գյուղատնտեսական վնասատուների՝ Հայաստան ներթափանցումը թույլ չտալու նպատակով։

Նշենք, որ երկաթուղային Այրում կայարանը հայկական եւ վրացական երկաթուղիների միացման հատվածում գտնվող սահմանային կետ է։

 

Լրահոս

Դիտել ավելին