Կարևոր իրադարձություններ

Արիզոնայում վանդալները կոտրել են հայկական եկեղեցու խաչքարը

30 Ապրիլ, 2016 23:18
Արիզոնայում վանդալները կոտրել են հայկական եկեղեցու խաչքարը

 ԱՄՆ Արիզոնա նահանգում վանդալները կոտրել են Սքոթսդեյլ քաղաքում գտնվող Սբ Աբգար հայկական եկեղեցու բակում տեղադրված  խաչքարը:

 

Ինչպես տեղեկացնում է Horizon Weekly-ն` խաչքարը կոտրել են անհայտ անձինք: Եկեղեցու պաշտոնական ներկայացուցիչները 12 News.com-ին հայտնել են, որ իրենց կարծիքով` վանդալները նշանառության տակ են վերցրել իրենց:


«Տեղի ունեցածը, թվում է, դիտմամբ է կազմակերպվել, սարսափելի է, որ դա կատարվել է հենց ապրիլ24-յան շաբաթվա ընթացքում, երբ ոգեկոչվում է Հայոց ցեղասպանության տարելիցը», - ասել է եկեղեցու ճարտարապետ Արթին Քանդջյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին