Կարևոր իրադարձություններ

«Karabakh is Armenia». «Շիրակ»-«Միկա» խաղն աչքի ընկավ նաև ֆուտբոլիստի ակցիայով

30 Ապրիլ, 2016 22:22
«Karabakh is Armenia». «Շիրակ»-«Միկա» խաղն աչքի ընկավ նաև ֆուտբոլիստի ակցիայով

Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության 24-րդ տուրի շրջանակում «Միկա»-ն սեփական հարկի տակ ընդունել էր Գյումրու «Շիրակ»-ին: «Շիրակ»-ը հանդիպման ընթացքում լիովին տնօրինել է խաղային ու տարածքային առավելությանը՝ ջախջախիչ՝ 4:1 հաշվով հաղթելով «Միկա»-ին:

Հանդիպումը մեկնարկած՝ 1-ին րոպեին, «Շիրակ»-ի կազմում գոլի հեղինակ դարձավ Օդիլոն Կուակուն: Հաշված րոպեներ անց «Շիրակ»-ի առավելությունը մեծացրեց Նեմանյա Ստոսկովիչը, ով գոլ հեղինակելուց հետո հանեց մարզաշապիկը՝ հանդիսատեսին ցուցադրելով «Karabakh is Armenia» գրությունը:

Մինչև առաջին խաղակեսի ավարտը ևս երկու գոլեր խփվեցին: «Շիրակ»-ի կազմում աչքի ընկավ Կարեն Ալեքսանյանը: «Միկա»-ն կարողացավ պատասխանել Տարիկ Չմայչանինի՝ տուգանային հարվածից խփված գոլով:

Հանդիպման ավարտից 6-7 րոպե առաջ Ռումյան Հովսեփյանը «Շիրակ»-ի առավելությունը մեծացրեց՝ վերջնական 4:1 հաշվով մրցակցի հարկի տակ հաղթանակ պարգևելով իր թիմին:

«Շիրակ»-ի հաղթանակը թույլ տվեց Գյումրու թիմին մրցաշարային աղյուսակում շրջանցել ավելի ուշ հանդիպում անցկացնող «Փյունիկ»-ին և 42 միավորով դուրս գալ մաքուր 2-րդ տեղ: «Շիրակ»-ն այժմ առաջատար «Ալաշկերտ»-ին զիջում է 7 միավորով:

 

Լրահոս

Դիտել ավելին