Կարևոր իրադարձություններ

Մեսսին պաշտոնապես դոպինգ է ընդունել. փորձագետ

30 Ապրիլ, 2016 21:54
Մեսսին պաշտոնապես դոպինգ է ընդունել. փորձագետ

Համաշխարհային ֆուտբոլի պատմության ընթացքում հազվադեպ են եղել դոպինգ ընդունելու դեպքերը, որովհետև դեղամիջոցների մեծամասնությունը օգտագործում են շատ քիչ քանակով, և դրանց ընդունումից հետո բազմաթիվ բարդություններ են առաջ գալիս: Այս մասին հայտնում է Vesti.ru-ն:

Արգելված դեղամիջոցների փորձագետ Իգոր Նեկրաշևիչը, սակայն, հաղորդել է, որ օրինակ, Լիոնել Մեսսին պաշտոնապես դոպինգ է օգտագործել:

«Ստերոիդները կամ ծանր դոպինգը ֆուտբոլում օգտագործվում է, սակայն ոչ հաճախ: Դրանցից ամենահայտնիներից է նանդրոլինը: Դրա վրա «բռնվել են» Ֆրանկ դե Բուրը, Յապ Ստամը, Ֆերնանդու Կոուտուն»:

Մասնագետի խոսքով՝ ծանր դոպինգ է ընդունել նաև Մեսսին, սակայն պաշտոնապես:

«Լիոնելը լիովին օրինականորեն օգտագործել է (դեռևս անհայտ է՝ այժմ օգտագործում է, թե ոչ) ամենածանր դոպինգներից մեկը՝ հասակի հորմոնը»,-հայտնել է մասնագետը:

Այստեղ, սակայն, ոչ մի սկանդալ չկա: Մեսսին ծնվել է հասակի խնդրով և շատ ցածր հասակ է ունեցել: «Եթե «Բարսելոնա» գալուց հետո նրան սրսկումներ չանեին, նա 140 սմ-ից բարձր հասակ չէր ունենա: Բժիշկները նրան թույլ են տվել դիմել այդ քայլին»,-նշում է Նեկրաշևիչը:

 

Լրահոս

Դիտել ավելին