Կարևոր իրադարձություններ

Տեխաս նահանգում ջրհեղեղի պատճառով զոհվել է նվազագույնը հինգ մարդ

30 Ապրիլ, 2016 21:34
Տեխաս նահանգում ջրհեղեղի պատճառով զոհվել է նվազագույնը հինգ մարդ

ԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղի պատճառով զոհվել է նվազագույնը հինգ մարդ` այդ թվում չորս երեխա, հայտնում է RIA Novosti-ն:

Նշվում է, որ դեպքը պատահել է Դալաս խոշոր քաղաքից 160 կմ հեռու գտնվող Փալեսթին քաղաքում: Երբ ջրհեղեղի հետևանքով բնակելի տունը հեղեղվել է, տարեց կինը և վեցից մինչև ինը տարեկան նրա չորս թոռները բարձրացել են տանիք: Սակայն, տանիքից նրանց ջուրը քշել է:

ԱՄՆ օդերևութաբանական ծառայությունն ԱՄՆ-ի կենտրոնական շրջանների բնակիչներին զգուշացրել է այն մասին, որ անբարենպաստ եղանակային պայմանները կշարունակվեն մինչև ապրիլի 30-ը:

 

Լրահոս

Դիտել ավելին