Կարևոր իրադարձություններ

Ինչպես ազատվել որովայնի շրջանի ավելորդ ճարպից

30 Ապրիլ, 2016 23:50
Ինչպես ազատվել որովայնի շրջանի ավելորդ ճարպից

Life.panorama.am-ը գրում է.

Յուրաքանչյուրն է երազում հարթ որովայնի մասին։ Այսօր կբացահայտենք մի գաղտնիք՝ թե ինչպես կարելի է ազատվել որովայնի շրջանի ճարպից առանց ֆիզիկական վարժությունների։ Մաղադանոսը քաշը նվազեցնելու լավագույն միջոցն է։ Շատերը ամեն օր օգտագործում են այն՝ անգամ չկասկածելով դրա օգտակարության մասին։

Մաղադանոսը իր մեջ պարունակում է վիտամինների իսկական գանձարան, ինչպես նաև ֆերմենտներ, որոնք օգնում են արագ նյութափոխանակությանը։ Ավելորդ քաշից ազատվելու լավագույն միջոցը մաղադանոսը որպես նիհարեցնող ըմպելիք օգտագործելն է։

Ի՞նչ է անհրաժեշտ այն պատրաստելու համար.

- 60 գրամ թարմ մաղադանոս

- 1 կիտրոն

- 250 միլիլիտր եռացրած ջուր

Պատրաստման եղանակը

1. Մաղադանոսից առանձնացրեք ցողունները, քանի որ ըմպելիքը պատրաստելու համար ձեզ պետք են գալու միայն  տերևները

2. Մանր կտրատեք մաղադանոսի տերևները և դրա վրա ավելացրեք մեկ կիտրոնի քամած հյութը

3. Մաղադանոսի և կիտրոնի հյութին ավելացրեք եռացրած ջուր։

Խմեք այս ըմպելիքը ամեն առավոտ, դատարկ ստամոքսով։  Արդյունքը շատ արագորեն նկատելի կլինի։

 

Լրահոս

Դիտել ավելին