Կարևոր իրադարձություններ

Երևանում ոստիկանության աշխատակիցը BMW-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. (լուսանկարներ)

27 Հոկտեմբեր, 2015 16:12
Երևանում ոստիկանության աշխատակիցը BMW-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. (լուսանկարներ)

Shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:00-ի սահմաններում Երևան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ, 22-ամյա Արշավիր Կարոյանը իր վարած BMW մակնիշի 34 TM 238 համարանիշի ավտոմեքենայով Հալաբյան փողոցի թիվ 59 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտն, Հալաբյան փողոցի բնակիչ, 76-ամյա Բորիս Վարդանյանին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն:

Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: 

Ավելին՝ այստեղ

 

Լրահոս

Դիտել ավելին