Կարևոր իրադարձություններ

Մոսկվան չի ճնշի Դամասկոսին՝ Հալեպում ռազմական գործողությունները դադարեցնելու պահանջով. ՌԴ ԱԳՆ

30 Ապրիլ, 2016 20:22
Մոսկվան չի ճնշի Դամասկոսին՝ Հալեպում ռազմական գործողությունները դադարեցնելու պահանջով. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը ճնշում չի գործադրի Դամասկոսի վրա՝ Սիրիայի բանակցությունների բարձրագույն կոմիտեի պահանջով, որպեսզի դադարեցվեն Հալեպի ռազմական գործողությունները: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Интерфакс» գործակալությանը:

«Ո՛չ, ոչ մի ճնշում չենք գործադրում, որովհետև այստեղ պետք է հիշել, որ պայքար է մղվում ահաբեկչական վտանգի դեմ: Հալեպի իրավիճակը մտնում է ահաբեկչական սպառնալիքի դեմ պայքարի շրջանակի մեջ»,- հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Գենադի Գատիլովը:

Ինչպես հաղորվում է, կոմիտեն պահանջներ ունի Դամասկոսի նկատմամբ, այն է՝ Սիրիայի կառավարությունը պետք է դադարեցնի Հալեպում տեղի ունեցող ռազմական գործողությունները, այլապես բանակցային գործընթացը կարող է խափանվել:

Ավելի վաղ ԱՄՆ Պետքարտուղարությունում հայտնել էին, որ աշխատում են Ռուսաստան հետ՝ Հալեպում «լռության ռեժիմ» մտցնելու ուղղությամբ:

 

Լրահոս

Դիտել ավելին