Կարևոր իրադարձություններ

Սիրիայի երկու ճակատներում ուժի մեջ է մտել զինադադարի ռեժիմը

30 Ապրիլ, 2016 19:50
Սիրիայի երկու ճակատներում ուժի մեջ է մտել զինադադարի ռեժիմը

 Ապրիլի 30-ի գիշերը Սիրիայում ուժի մեջ է մտել հրադադարի ռեժիմը ճակատի երկու գծերում` Դամասկոսի մոտակայքում գտնվող Արևելյան Գուտա  շրջանում, որը վերահսկում են «Ջաիշ ալ-Իսլամ» («Իսլամի բանակ») խմբավորման զինյալները և Լաթաքիա  ափամերձ նահանգում:

 

Ինչպես տեղեկացնում է DW.com-ը` ապրիլի 30-ի առավոտյան երկու տարածաշրջաններում էլ հանգիստ է եղել: Այս մասին հայտարարել է Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնի ղեկավար Ռամի Աբդել Ռահմանը:


Ժամանակավոր զինադադարը Սիրիայի երկու կարևոր ճակատներում սահմանվել է ԱՄՆ-ի և Ռուսաստանի համատեղ ջանքերի արդյունքում: Արևելյան Գուտայում այն մեկ ամբողջ օր կտևի, իսկ Լաթաքիայում` 72 ժամ:

 

Լրահոս

Դիտել ավելին