Կարևոր իրադարձություններ

Սիմեոնեն արժանի է միայն գովեստի խոսքերի. Մանչինի

30 Ապրիլ, 2016 19:54
Սիմեոնեն արժանի է միայն գովեստի խոսքերի. Մանչինի

 Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին իր հիացմունքն է հայտնել Դիեգո Սիմեոնեի աշխատանքով Մադրիդի «Ատլետիկոյի» ղեկին: Օրեր առաջ լուրեր են տարածվել, որ արգենտինացի մասնագետը կարող է գլխավորել միլանցիներին:



«Ատլետիկոն» հիանալի արդյունք է ցույց տալիս: Բացի այդ, ակումբի ղեկավարությունը վերջին տարիներին լուրջ ներդրումներ է կատարել: «Ատլետիկոն» դարձել է Իսպանիայի չեմպիոն՝ առաջ անցնելով «Բարսելոնայից» ու «Ռեալից», եւ հասել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ:

 


Դիեգո Սիմեոնեն արժանի է միայն գովեստի խոսքերի այն ամենի համար, ինչին հասել է»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է «Football Italia»-ն:

 

Լրահոս

Դիտել ավելին