Կարևոր իրադարձություններ

Լողի Հայաստանի առաջնության ժամանակ թարմացվել է 1977 թվականի ռեկորդը

30 Ապրիլ, 2016 18:20
Լողի Հայաստանի առաջնության ժամանակ թարմացվել է 1977 թվականի ռեկորդը

Երևանի «Գրանդ Սպորտ» մարզաառողջարարական համալիրում ավարտվեց լողի մեծահասակների Հայաստանի առաջնությունը:

Մրցումային երրորդ օրը դելֆին լողաձևի 50 մետրում գրանցվել է Հայաստանի ևս մեկ ռեկորդ, որի հեղինակը Մոնիկա Վասիլյանն է: Նա տարածությունը հաղթահարել 0.30,71 վայրկյանում: 1977 թվականից ռեկորդը պատկանում էր Արմենուհի Մկրտչյանիին:

Մրցումային երրորդ օրը Հայաստանի չեմպիոններ դարձան՝ Մոնիկա Վասիլյանը, Վահան Մխիթարյանը (50 մետր դելֆին, 100 մետր ազատ ոճ), Էլեն Եսայանը, Վանիկ Բարսեղյանը (200 մետր բրաս), Անի Պողոսյանը, Արամ Նալթակյանը (200 մետր թիկնալող), Ջուլիետա Գևորգյանը (800 մետր ազատ ոճ) և Արտաշես Ադամյանը (1500 մետր ազատ ոճ):

Հիշեցնենք, որ լողի Հայաստանի առաջնությունը կայացել է ապրիլի 28-30-ը:

ՀԱՕԿ մամլո ծառայություն
Լուսանկարը` ՀԱՕԿ պաշտոնական կայքի

 

Լրահոս

Դիտել ավելին