Կարևոր իրադարձություններ

Գարի Կասպարովը 3-րդն էր

30 Ապրիլ, 2016 18:00
Գարի Կասպարովը 3-րդն էր

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում կայացած կայծակնային շախմատի կարճ մրցաշարում, որին մասնակցում էին ամերիկացի ուժեղագույն շախմատիստները, 3-րդ լավագույն արդյունքը ցույց է տվել շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը:

Կասպարովի մրցակիցների թվում էին ԱՄՆ-ի՝ կայծակնային շախմատի առաջնության ուժեղագույն շախմատիստները` Ֆաբիանո Կարուանան, Հիկարու Նակամուրան և Վեսլի Սոն:

18 տուրերում ունեցած արդյունքների շնորհիվ Նակամուրան գրավեց 1-ին տեղը` վաստակելով 11 միավոր: Սոն 2-րդն էր` ունենալով 10 միավոր: 3-րդ տեղը զբաղեցրած շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոնը վաստակեց 9.5 միավոր:

Համաձայն մրցաշարի կանոնակարգի` հաղթողը ստացավ 20,000 ԱՄՆ դոլար պարգևավճար: 2-րդ տեղը զբաղեցրած Սոն վաստակեց 15,000 ԱՄՆ դոլար: Աշխարհի 13-րդ չեմպիոնին բաժին ընկավ 10,000 ԱՄՆ դոլար պարգևավճար: Վերջին տեղը գրաված ԱՄՆ-ի կայծակնային շախմատի առաջնության նորընծա հաղթողը ստացավ 5,000 ԱՄՆ դոլար:

 

Լրահոս

Դիտել ավելին