Կարևոր իրադարձություններ

Իրաքյան Քուրդիստանում Սինջարը եզդիական մարզի մայրաքաղաքի վերածելու շարժում է սկսվել

30 Ապրիլ, 2016 17:42
Իրաքյան Քուրդիստանում Սինջարը եզդիական մարզի մայրաքաղաքի վերածելու շարժում է սկսվել

Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանային կառավարությունը անհրաժեշտ գործողություններ է սկսել եզդիական Սինջար (Շանգալ) քաղաքը նույնանուն մարզի մայրաքաղաքի վերածելու ուղղությամբ: Նախատեսվում է, որ ստեղծվող մարզի մեջ կմտնեն եւս 6 քաղաքներ եւ շրջաններ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Kurdistan.ru լրատվական կայքը, այս մասին հայտարարել է ինքնավարության Նինվե մարզի խորհրդի անդամ Սայդո Չաթոն:

Սինջարը հանդիսանում է Մոսուլի մոտ գտնվող եզդիներով խիստ բնակեցված քաղաք, որը 2014 թվականի օգոստոսին հարձակման էր ենթարկվել «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման կողմից, ինչը բերել էր հումանիտար ճգնաժամի, զանգվածային գնդակահարությունների եւ հազարավոր եզդիների առեւանգման: Քաղաքը քուրդ փեշմերգայական (քրդական բանակ) ուժերի կողմից ազատագրվել է 2015 թվականի նոյեմբերին:

 
 

Լրահոս

Դիտել ավելին