Կարևոր իրադարձություններ

Թուրքիայում ազգային արժույթի փորձնական նմուշներում հայտնվել է Էրդողանի պատկերը

30 Ապրիլ, 2016 17:23
Թուրքիայում ազգային արժույթի փորձնական նմուշներում հայտնվել է Էրդողանի պատկերը

Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի Կենտրոնական բանկի նոր ղեկավար Մուրաթ Չեթինքայան նոր պաշտոնին անցնելուց հետո որոշել է ժեստ անել երկրի 12-րդ նախագահ Ռեջեփ Էրդողանին և պատրաստել է նրա պատկերով թղթադրամների նմուշներ։

Ընդգծվում է, որ Էրդողանը զգալի ներդրում է ունեցել, որպեսզի Չեթինքայան զբաղեցնի Կենտրոնական բանկի ղեկավարի պաշտոնը։ Ներկայացվել է նաև Թուրքիայի 2-րդ նախագահ Իսմեթ Ինենյուի պատկերով թղթադրամ (1940 թվականին արված լուսանկարի հիման վրա)։

Երկու դեպքում էլ թղթադրամների անվանական արժեքը կազմել է 1000 լիրա (1 դոլարը հավասար է 2.8 լիրայի)։ Նոր թղթադրամներում տեղ կգտնի նաև Մուրաթ Չեթինքայայի ստորագրությունը։

Լրատվամիջոցն անակնկալ է համարել Չեթինքայայի նոր նախաձեռնությունը։

 

Լրահոս

Դիտել ավելին