Կարևոր իրադարձություններ

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը չի գործի նաև մայիսի 2-ին

30 Ապրիլ, 2016 17:08
Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը չի գործի նաև մայիսի 2-ին

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը պարզաբանել է, թե ինչու է փակ եղել վերջին օրերին և տեղեկացրել է, որ չի գործի նաև մայիսի 2-ին:

Դեսպանության պարզաբանման մեջ մասնավորապես, նշված է. «Արձագանքելով լրատվամիջոցներում տեղ գտած որոշ ապակողմնորոշիչ մեկնաբանություններին՝ հայտնում ենք, որ դեսպանատունը փակ է եղել հինգշաբթի և ուրբաթ օրերին ներքին տեխնիկական խնդիրների պատճառով։ Դեսպանատունը փակ կլինի նաև երկուշաբթի՝ կապված ՄԹ ազգային տոնի հետ, ինչպես նախապես նշվել էր մեր վեբ կայքում։ Դեսպանատան աշխատանքները կվերսկսվեն երեքշաբթի օրը, թեև հնարավոր է, որ որոշ ընդհատումներ լինեն մինչև տեխնիկական խնդիրների վերջնական լուծումը»։

 

Լրահոս

Դիտել ավելին