Կարևոր իրադարձություններ

Տարոն Մարգարյանը հյուրընկալել է աշխարհահռչակ բաս կիթառահար Ռիչարդ Բոնային

30 Ապրիլ, 2016 17:02
Տարոն Մարգարյանը հյուրընկալել է աշխարհահռչակ բաս կիթառահար Ռիչարդ Բոնային

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է ջազի լեգենդ, աշխարհահռչակ բասկիթառահար Ռիչարդ Բոնային, ով Երևանում է` մասնակցելու մայրաքաղաքում արդեն ավանդաբար անցկացվող ջազի միջազգային օրվա առթիվ Կասկադ համալիրում կազմակերպված համերգին: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հաս արակայնության հետ կապերի վարչությունից:

Ողջունելով հյուրին և գնահատելով երաժշտի դերը ջազի համաշխարհային տարածման գործում՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ Երևանը ևս ունի իր ջազային ավանդույթները, որոնք բարձր են գնահատվում աշխարհում: «Ամենտարի Երևանում բազմաթիվ հանրահայտ երաժիշտներ են հյուրընկալվում, այդ թվում նաև` Ջազի միջազգային օրվա առիթով: Եվ ուրախ եմ, որ Դուք արդեն 2-րդ անգամ եք մեր քաղաքում, ու այս անգամ էլ մեր համաքաղաքացիները հնարավորություն կունենան վայելելու Ձեր մասնակցությամբ ջազային երեկոն»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին ջերմ հյուրընկալության համար՝ Ռիչարդ Բոնան կիսվել է մայրաքաղաքի մասին իր տպավորություններով և նշել, որ Երևանն ու առհասարակ հայկական մշակույթն իրեն ոգեշնչել են և ստեղծագործական նոր մտահղացումներ տվել: «Չնայած երկու այցերիս ժամանակ էլ, շատ զբաղված լինելով, քիչ եմ հասցրել շրջել ու ծանոթանալ քաղաքին, բայց այն, ինչ էլ որ հասցրել եմ տեսնել, Երևանն ինձ համար դարձրել է իսկապես շատ հարազատ ու թանկ: Եվ համոզված եղեք, պարոն քաղաքապետ, որ կրկին մեծ սիրով կայցելեմ Երևան: Նաև նշեմ, որ առաջիկա իմ ալբոմում ա նպայման տեղ են գտնելու հայկական երանգներ»,-նշել է Ռիչարդ Բոնան:

Աշխարհահռչակ բասկիթառահար Ռիչարդ Բոնան այցելել է նաև 2798-ամյա Երևան քաղաքի պատմության թանգարան: Շրջելուց հետո Ռիչարդ Բոնան գրառում է կատարել պատվավոր հյուրերի մատյանում:

 

Լրահոս

Դիտել ավելին