Կարևոր իրադարձություններ

Երուսաղեմում Տիրոջ գերեզմանին իջել է Սուրբ կրակը

30 Ապրիլ, 2016 16:54
Երուսաղեմում Տիրոջ գերեզմանին իջել է Սուրբ կրակը

Երուսաղեմում՝ Տիրոջ Սուրբ գերեզմանի տաճարում, հազարավոր մարդիկ ականատես են դարձել Սուրբ կրակի իջնելուն: Սուրբ կրակը հայտնվել է խորանում Երուսաղեմի պատրիարք Թեոֆիլոս Երրորդի աղոթքի ժամանակ գրում է gazeta.ru-ն:

Պատրիարքը կրակը փոխանցել է հավատացյալներին, որոնք նրանից վառել են 33 մոմերի հանգույցները` Քրիստոսի տարիքին համապատասխան: Առաջին րոպեներին այն չի վառում ոչ մաշկը, ոչ մազերը, այդ պատճառով էլ հավատացյալներն, ըստ ավանդույթի, կրակով «լվանում են» երեսները և գլուխները:

Տաճարը ամբողջովին լցված է եղել հավատացյալներով՝ ինչպես տեղի ուղղափառ արաբներով, այնպես էլ տարբեր երկրներից ժամանած ուխտավորներով:

Աստվածային կրակի մասնիկները մի քանի ժամ անց կտարածվեն ամբողջ աշխարհով:

 

Լրահոս

Դիտել ավելին