Կարևոր իրադարձություններ

Վազգեն Սարգսյանը Հայաստանի համար 30-50 տարվա զարգացման ծրագիր ուներ

27 Հոկտեմբեր, 2015 16:00
Վազգեն Սարգսյանը Հայաստանի համար 30-50 տարվա զարգացման ծրագիր ուներ

Վազգեն Սարգսյանը Հայաստանի համար 30-50 տարվա զարգացման ծրագիր ուներ, որի շնորհիվ Հայաստանը տարածաշրջանում կդառնար այնպիսի պետություն, ինչպիսին Իսրայելն է Մերձավոր Արեւելքում: Այս մասին՝ այսօր հոկտեմբերի 27-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը

«21-րդ դարը մերն էր լինելու, մենք դառնալու էինք հզոր պետություն: Հավանաբար պետք է նաեւ այս կոնտեքստում նայել՝ տեղի ունեցածը հավանաբար շատ գերտերություների դուր չէր գա այս տարածաշրջանում նման զարգացած պետություն ունենալը»,- ասաց Արամ Սարգսյանը:

Հոկտեմբերի 27-ը, ըստ Արամ Սարգսյանի, Հայաստանի համար այն օրերից է, որը երբեք չի մոռացվի:

 

Լրահոս

Դիտել ավելին